Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

27 դեկ 2022 15:49

Կարսի բնակիչներն Էրդողանից խնդրում են բացել Հայաստանի հետ սահմանը

Թուրքական մերձիշխանական «Sabah» թերթի վերլուծաբան Յավուզ Դոնաթը Կարս կատարած այցից հետո հրապարակել է մի հոդվածում, որտեղ անդրադարձել է Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ տեղացիների տրամադրություններին:


«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, հոդվածի հեղինակը գրում է, որ Կարսի բնակիչները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից խնդրում են բացել Հայաստանի հետ սահմանը։


Շրջելով Կարսում Յավուզ Դոնաթը իրեն պատահած արհեստավորներին, առևտրականներին, մասնագիտական միությունների ղեկավարներին, քաղհասարակության առաջնորդներին ու տուրիզմով զբաղվողներին հարցրել է՝ թե նրանք ինչ ասելիք ունն երկրի իշխանություններին: Ըստ հոդվածի հեղինակի՝ բոլորի ասելիքը, բոլորի խնդրանքը նույնն է եղել։


«Մեր հարգարժան նախագահից մի կարևոր խնդրանք ունենք. բացել արևելյան սահմանադուռը, բացել Հայաստանի հետ սահմանը»,- Կարսի բնակիչների անունից գրում է թուրք վերլուծաբանը։


Մարդիկ կարծում և հավատում են, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվի ցամաքային երթևեկության համար, ապա ներքին միգրացիայում հակառակ հոսքը տեղի կունենա, քաղաքացիները կսկսեն Ստամբուլից տեղափոխվել Կարս։


«Կարսեցիներն ասացին, որ Հայաստանն իր բոլոր անհրաժեշտությունները կհօգա Կարսից՝ սնունդ, շինանյութ, գյուղատնտեսական գործիքներ, հագուստ, այն ամենւ, ինչ կարող է անցնել մտքներովդ»,- փոխանցում է հոդվածագիրը։


Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի կողմից պաշտոնապես ճանաչվել է 1991թ. դեկտեմբերի 24-ին, բայց առ այսօր հաստատված չեն դիվանագիտական հարաբերություններ։ Իսկ Հայաստանի հետ ցամաքային սահմանը Թուրքիան միակողմանիորեն փակել է 1993թ. ապրիլի 3-ին՝ որպես աջակցություն Ադրբեջանին ղարաբաղյան զինված հակամարտությունում։


Հայ-թուրքական 328կմ երկարությամբ միջպետական սահմանին կա 2 անցակետ՝ Իգդիրը, որը ցամաքային ճանապարհով տանում է դեպի Երևան, և Կարսը, որը երկաթգծով կապված է Գյումրիի հետ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր