Արագածոտնի մարզում բախվել են «Mitsubishi»-ն և «Ford Fusion»-ը, տուժածներից մեկը ՊՆ փոխգնդապետ է          Փողերի լվացման և պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածներով վարույթ՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի դրվագով       Հուլիսի 28-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

28 դեկ 2022 11:33

Բայրամովը խոստովանել է`Բաքվի և Թեհրանի հարաբերություններում լարվածություն կա

«Վերջին շրջանում ադրբեջանա-իրանական հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում։ Չեմ ուզում չափազանց դրամատիկացնել իրավիճակը»։


Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Տնտեսական ոլորտում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացվում են։ Ստեղծված իրավիճակում կարո՞ղ են ադրբեջանա-իրանական հարաբերություններն ավելի լավ լինել։ Այդպիսի բան հնարավոր է: Ադրբեջանը ոչ մի կերպ չի եղել այդ հարաբերությունների սրման կողմնակիցը»,-նշել է նա։ 


Բայրամովի խոսքով, ինքը բազմաթիվ բանակցություններ է ունեցել իր իրանցի գործընկերոջ հետ, ով նույնպես արտահայտվել է հարաբերությունների զարգացման օգտին։ 


«Ադրբեջանի դիրքորոշումն այնպիսին է, որ հարաբերությունները պետք է զարգանան փոխադարձ հարգանքի, միմյանց գործերին չմիջամտելու շրջանակներում»,-ընդգծել է ադրբեջանցի նախարարը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր