«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

28 դեկ 2022 11:49

Տեսանյութ.Եթե Վոլկովի կողմից մեր հանրությունն արհամարհվի, մենք ստիպված ենք լինելու ավելի կտրուկ քայլերի գնալ, նույնիսկ կարող ենք բլոկ անել անցակետերը

Մի խումբ արցախցիներ գիշերել են Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում, նրանք պահանջում են հանդիպում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Նրանց պահանջն է՝ բացել Լաչինի միջանցքը, ապահովել անխափան երթևեկություն:

«Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում կոչ է անում արցախցիներին միանալ իրենց։

«Պահանջել ենք հանդիպում Անդրեյ Վոլկովի հետ, որպեսզի մեր հարցերը փոխանցենք իրեն, այսինքն իր միջոցով Ռուսաստանի իշխանությանը, սպասելու ենք պատասխանի։ Իրենք ասել են, որ չեն կարողանում գտնել Վոլկովին, կապի չեն կարողանում դուրս գալ, մենք ասել ենք՝ ոչինչ, համբերատար կսպասենք ինչքան պետք է»,- ասաց Տ. Պետրոսյանը՝ նշելով, որ գիշերը այս տարածքում գիշերողների թիվը 100-ի մոտ է եղել:

Ավելի ուշ նա նշել է, որ ժողովուրդը կամաց-կամաց նորից սկսել է հավաքվել. «Դեռ կրիտիկական չափի չենք հասել, բայց ակնկալում ենք ձեր ներկայությունը, որ աշխատանքի վայրից կգաք կմիանաք մեզ: Առավոտյան ժամը 10-ի կողմերը գնացել ենք անցակետ, խաղաղապահներին խնդրել ենք փոխանցել իրենց ղեկավարությանը, որ ամբողջ գիշեր իրենց ենք սպասել: Չենք պատրաստվում այստեղից գնալ, մինչեւ Վոլկովը դուրս չգա եւ մեր հարցերը չլսի: Ասել ենք, որ եթե Վոլկովի կողմից մեր հանրությունն արհամարհվի, մենք ստիպված ենք  լինելու ավելի կտրուկ քայլերի գնալ: Նույնիսկ կարող ենք բլոկ անել անցակետերը, որ ստիպենք, որ մեզ հետ հանդիպի: Եթե շատ մարդ հավաքվի, դա նույն բանը կնշանակի: Ինքը ճիշտ չի վարվում, եթե դու խաղաղապահի ես, մենք էլ խաղաղ մարդիկ ենք, հասարակ, կիրթ մարդիկ ենք: Նման մարդկանց անտեսելը  չգիտեմ՝ ինչ է նշանակում: Մենք ստիպելու ենք, որ Վոլկովը գա հանդիպման: Նորմալ չհասկանա, աննորմալ ձեւերով ենք ստիպելու»,-ասաց նա:

«Բոլոր ռեսուրսները պետք է մոբիլիզացնենք, բավականին լուրջ թշնամիներ ունենք։ Գոյաբանական խնդիր ունենք»,- ասաց  Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում գիշերած արցախցիներից մեկը։

Հիշեցնենք, որ նրանք երեկ  էին ցանկանում հանդիպել Վոլկովին, սակայն այդպես էլ չհաջողվեց տեսնել ռուս հրամանատարին, այդ իսկ պատճառով էլ որոշեցին գիշերել այդտեղ, սպասում են հնարավորություն լինելու դեպքում անպայման հանդիպել Անդրեյ Վոլկովին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր