Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է       Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, ՔՊ–ն Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու    

28 դեկ 2022 12:49

Հայաստանի հետ բանակցությունների հարթակը թեև կարևոր է, բայց մեզ համար առաջնահերթություն չէ

Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցություններում միտված է արդյունքների հասնելուն, իսկ այն հարթակը, որով ընթանում են այդ բանակցությունները, առաջնահերթություն չէ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:


«Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետևյալն է՝ մեր հիմնական նպատակն այն է, որ բանակցություններն արդյունավետ լինեն: Եվ այս տեսանկյունից բանակցությունների հարթակը, թեև կարևոր է, բայց մեզ համար առաջնահերթություն չէ», - ասել է Բայրամովը:


Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը միշտ համաձայնել է բանակցություններ վարել ցանկացած հարթակում։


«Մենք ցույց ենք տվել մեր «բաց լինելը» (չակերտները՝ Tert.am) գործընթացի նկատմամբ: Բացառություն են կազմում միայն այն հարթակներն ու մարդիկ, որոնք դրսևորել են իրենց «կողմնակալությունը» (չակերտները՝ Tert.am) և չեզոք և արդար դիրքորոշում ունենալու «անկարողությունը» (չակերտները՝ Tert.am): Բնականաբար, նման հարթակներն ու մասնակիցները մեզ համար անընդունելի են», - ընդգծել է Բայրամովը:


«Ընդհանուր առմամբ, մենք չենք բացառում երկկողմ հանդիպումները (հայկական կողմի հետ) ապագայում: Դա հնարավոր է, և մենք բազմիցս առաջարկել ենք դա, կամ հանդիպում եռակողմ կամ այլ ձևաչափերով»,- հավելել է Բայրամովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր