Ծափաթաղում 3-ամյա տղայի կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման          Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը       Մարտի 26-ին և 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

28 դեկ 2022 14:24

«Միասնական Ռուսաստանն»՝ իր պատգամավորներին.Հեռու մնալ հայհոյելուց եւ «ճոխություն» ցուցադրելուց սոցցանցերում, չմեկնաբանել այլ երկրներում ռազմական եւ ներքին հակամարտությունները

«Միասնական Ռուսաստանը» մշակել է վարքականոն Պետական դումայի իր պատգամավորների համար, տեղեկացրել է ՌԲԿ-ն։


Վարքականոնը բաղկացած է 11 կետից։ Փաստաթղթում նշված է, որ կուսակցության պատգամավորները չպետք է խախտեն կուսակցության էթիկայի կանոնադրական նորմերը գործով, խոսքով, տեքստով; անհրաժեշտ է, որպեսզի դիրքորոշումները եւ մտքերը համընկնեն կուսակցության բազային կանոնադրական արժեքներին եւ այլն; խորհուրդ է տրվում չշտապել սոցցանցերում կամ ԶԼՄ-ներում դիրքորոշում արտահայտել; ընդհանրապես չի ողջունվում միջազգային օրակարգի, այլ երկրներում ռազմական եւ ներքին հակամարտությունների մեկնաբանումը՝ առանց նախնական համաձայնեցման կամ մինչ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական դիրքորոշումն արտահայտելը; հարկ է հրաժարվել հայհոյանքից եւ ժարգոնից; նաեւ խորհուրդ չի տրվում սոցցանցերում ցուցադրել ճոխ առարկաներ, էկզոտիկ ճամփորդություններ եւ ռեստորաններ, այն ամենը, ինչը կարող է հասարակության աչքում պատգամավորների՝ որպես «արտոնյալ դասի» մասին պատկերացում ստեղծել։


«Միշտ հիշել այն մասին, որ այժմ կարծիքն անձամբ ձեր մասին կարծիք է ամբողջ իշխանության եւ ամբողջ կուսակցության մասին»,- գրված է վարքականոնում։


Փաստաթղթում նաեւ բերվել են օրինակներ՝ «Այսպես անել չի՛ կարելի» խորագրով։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր