Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

29 դեկ 2022 11:27

Բայրամովի հայտարարությունները խիստ կասկածի տեղիք են տալիս, ո՞ր հայ պաշտոնյաների հետ է շփվել, բացահայտումից հետո էլ դադարեցվել են

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ հայտարարել է, թե Ադրբեջանը երբեք շփումներ չի ունենա Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ։ Տարեվերջյան ամփոփիչ իր ասուլիսում Բայրամովը կրկնել է նույն խոսքերը, որը ասել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։Միաժամանակ ուշագրավ մի քանի հայտարարություններ է արել, որոնք լուրջ կասկածների տեղիք են տալիս, մասնավորապես Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է, որ Ադրբեջանը Արցախը Ադրբեջանին ինտեգրելու նպատակով շփումներ ունենում է Արցախի բնակիչների հետ, սակայն հրաժարվել է նրանց անունները հրապարակել։
 
Ըստ Բայրամովի, եթե այդ մարդկանց անունները բարձրաձայնվեն, ապա հնարավոր է , որ նրանց վրա ճնշումներ գործադրվեն։ «Նման շփումներ եղել են և դա գաղտնիք չէ»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը` միաժամանակ շեշտելով, թե Արցախի բնակչության հետ շփումներ կլինեն նաև հետագայում և Բաքուն դա նորմալ է համարում, բայց ադրբեջանական կողմը երբեք շփում չի ունենա Ռուբեն Վարդանյանի հետ։
 
Մեր տեղեկություններով՝ տևական ժամանակ ադրբեջանական կողմը բավականին արդյունավետ շփումներ ունեցել է Արցախից որոշ պաշտոնյաների հետ, և այժմ այդ կապի բացահայտումից հետո դրանք դադարեցվել են, հատկապես Վարդանյանի` Արցախ տեղափոխվելուց հետո։
 
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ադրբեջանական իշխանությունների հետ «արդյունավետ» շփվողը եղել է հենց անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Ուշագրավ է, որ Բայրամովը չի հայտնում նրա անունը, քանի որ այդ շփումներն, ըստ ամենայնի, այնքան էլ հայկական կողմի շահերից չեն բխել։
past.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր