Ամեն ինչ նոր է սկսվում...Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին          Շուտով կլսենք և Երախի, և միջանցքի հանձման մասին.Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Սևբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակ, տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը`կին    

29 դեկ 2022 12:35

Արցախի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը

Արցախի տեղեկատվական շտաբի կողմից երեկ հրապարակված` «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու մասին հայտարարության հիման վրա ընդունվել է Արցախի Հանրապետության կառավարության որոշում, որը ներկայացվում է ստորև.


ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ՝ «ԲԵՅԶ ՄԵԹԸԼՍ» ՓԲԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Արցախի Հանրապետության կառավարությունը մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունն իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները: Սակայն հաշվի առնելով հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: Կառավարությունը, ընկերության ղեկավարության հետ նաև պատրաստակամություն է հայտնում ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը:
Արցախի Հանրապետության կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին և միջազգային մյուս մասնագիտական կազմակերպություններին՝ փորձաքննության իրականացումը սեղմ ժամկետներում կազմակերպելու համար:


Արցախի Հանրապետության կառավարությունը մշտապես կողմնակից է եղել հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն ստանդարտների պահպանմանը և համոզված է, որ միջազգային էկոլոգիական ստանդարտները պետք է կիրառելի լինեն ողջ տարածաշրջանի հանքարդյունաբերող ընկերությունների համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր