Տեսանյութ. Սահմանապահ ծառայությունը տեղեկացրեց, որ իմ այցելությունը Վերին Լարս արգելված է          Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին       Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով    

29 դեկ 2022 13:10

«Ադրբեջանական հողերի հարստությունը յուրացնելու փորձն անընդունելի է, ցանկացած այլ հարցում աջակցում ենք Ադրբեջանին»

Լաչինի ճանապարհի վերջին զարգացումները Հայաստանի անկեղծության փորձությունն են. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։


«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է»,- ասել է թուրք ԱԳ նախարարը։


Միաժամանակ նա նշել է, որ «ադրբեջանական հողերի հարստությունը յուրացնելու փորձն անընդունելի է»։


«Թուրքիան այս հարցում, ինչպես ցանկացած այլ հարցում, աջակցում է Ադրբեջանին»,- ասել է Չավուշօղլուն։


Նա նաեւ ընդգծել է, որ Թուրքիայի համագործակցությունը «եղբայրական Ադրբեջանի հետ գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա, որը կարող է լինել միայն երկու երկրների միջեւ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր