Մայիս ամսվա աստղագուշակ կենդանակերպի նշանների համար          Քաջարան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը, զոհ և վիրավորներ կան       Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը    

29 դեկ 2022 13:50

Տեսանյութ․Միջազգային հանրության գնահատականները մեզ այլևս չեն բավարարում, անհրաժեշտ է անցնել գործողությունների

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, պատասխանելով Լաչինի միջանցքի փակման խնդիրը լուծելու հարցում միջազգային հանրության դերակատարության վերաբերյալ հարցին, նշել է․ «Միջազգային կարևոր դերակատարներ և կազմակերպություններ շատ ուղիղ և հասցեական գնահատականներ են հնչեցրել:
 
Շարունակվող բլոկադան հիմք է տալիս պնդելու, որ գնահատականներն այլևս մեզ չեն բավարարում, որովհետև իրավիճակը դրանից չի փոխվում և անհրաժեշտ է անցնել գործողությունների:
 
Մասնավորապես՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին կոչ եմ արել ուղարկել փաստահավաք առաքելություն Լաչինի միջանցք՝ տեղում իրավիճակը հասկանալու, և իր հետևությունների համար հիմք ունենալու համար»,- ասել է Գրիգորյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր