Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

29 դեկ 2022 14:43

Կրեմլի պատասխանը Փաշինյանի՝ Արցախում միջազգային խաղաղապահներ ուղարկելու առաջարկին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Արցախում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու կամ միջազգային ուժերին տարածաշրջան ներգրավելու համար անհրաժեշտ է հակամարտության երկու կողմերի համաձայնությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Այսպես Կրեմլի ներկայացուցիչն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հնչեցրած համապատասխան առաջարկին։ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում ասել էր, որ «եթե Ռուսաստանի Դաշնությունը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, ուստի, պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղում լրացուցիչ, բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարցը բարձրացնի»:


«Դրա համար անհրաժեշտ է հակամարտող երկու կողմերի համաձայնությունը»,- ասել է Պեսկովը:


Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը և կատարում է այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմքով։


Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Պուտինի և Փաշինյանի զրույցի ընթացքում շատ մանրամասն քննարկվել է Լաչինի միջանցքի թեման։


«Մեզ անհանգստացնում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված լարվածությունը։ Ռուսական կողմը կշարունակի իր աշխատանքն ու ջանքերը թե՛ Երևանի հետ, թե՛ Բաքվի հետ շփումներում», - եզրափակել է նա։


Հիշեցնենք, որ Ադրբեջանի հերթական սադրանքի հետևանքով դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանքցը, ինչի հետևանքով Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ, խախտվել են երկրի 120 000 բնակչի , այդ թվում՝ 30 000 երեխայի իրավունքները։


Ներկայում հանրապետությունն ապրում է ռեսուրսների, սննդի, դեղորայքի և այլ կենսական նշանակության ապրանքների խնայողության ռեժիմով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր