Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

29 դեկ 2022 14:57

Արկածներ մի՛ փնտրեք, մի՛ ընկեք կեղծ հերոսության գիրկը,դա ձեզ համար լավ չի ավարտվի

Անկարան թույլ չի տա Էգեյան ծովում ընդլայնել Հունաստանի տարածքային ջրերը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Anadolu գործակալությունը։


«Մենք ևս մեկ անգամ զգուշացնում ենք Հունաստանին. մի՛ ընկեք կեղծ հերոսության գիրկը՝ վստահելով նրանց, ովքեր, հնարավոր է,  ձեր թիկունքին են: Արկածներ մի՛ փնտրեք, դա ձեզ համար լավ չի ավարտվի»,-ասել է թուրք պաշտոնյան:


Չավուշօղլուն ընդգծել է, որ «Թուրքիան կշարունակի պաշտպանել իր շահերը և՛ Էգեյան, և՛ Միջերկրական ծովերում» և թույլ չի տա Հունաստանի տարածքային ջրերի ընդլայնում անգամ 1 մղոնով, էլ չասած Աթենքում հայտարարված 12 մղոնով։Նա հիշեցրել է, որ Թուրքիայի խորհրդարանը դեռ 1995 թվականին հստակ որոշում է կայացրել, ըստ որի՝ Անկարան Էգեյան ծովի ավազանում Հունաստանի կողմից սահմանների ընդլայնումը որակում է որպես «կազուս բելի»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր