Հուլիսի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին. Al Hadath       Ոչ մի պաշտոն հավերժ չի, Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից    

30 դեկ 2022 11:49

Որքանո՞վ հունվարի 1-ից կբարձրանան ընտանեկան և սոցիալական նպաստների, եռամսյակային հրատապ օգնության ամսական չափերը

2023 թվականի հունվարի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստների, եռամսյակային հրատապ օգնության ամսական չափերը կդառնան 20,000 դրամ (18,000 դրամի փոխարեն), իսկ անապահովության միավորը կպահպանվի 2022 թվականի համար սահմանված չափով՝ 28.00, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
2023 թվականի հոկտեմբերի 1-ից նպաստների չափերը նախատեսվում է վերանայել՝ պայմանավորված ընտանիքի սոցիալական (անապահովության) գնահատման նոր համակարգի գործարկմամբ։


Անապահովության գնահատման նոր մոտեցմամբ նպաստի իրավունք ստացած բնակչությունը կստանա այնքան նպաստ, որը նրանց եկամուտների մակարդակը կհավասարեցնի նվազագույն պարենային զամբյուղին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր