Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

30 դեկ 2022 12:49

Տեսանյութ.Չի բացառվում, որ որևէ պահի Իրանն առանց ՀՀ-ին հարցնելու զորք մտցնի Սյունիք.․եթե թուրքական տարբերակն ընտրենք, թշնամի կդառնանք Իրանին ու Ռուսաստանին

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը 24TV-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Լաչինի միջանցքում «հիմնական խաղը» Սյունիքի շուրջ է, Արցախի բնակչությանը պատանդ են վերցրել, որ Հայաստանին ինչ-որ բան պարտադրեն․ «Հայաստանն այսօր ի վիճակի չէ Սյունիքը պահել, Իրանն իր զորավարժություններով այդ ուղղությամբ հարձակումը կանգնեցրեց՝ հայտարարելով, որ սահմանն իր կարմիր գիծն է, թույլ չի տալու որևէ փոփոխություն, այսինքն՝ չի բացառվում, որ որևէ պահի Իրանն առանց ՀՀ-ին հարցնելու զորք մտցնի Սյունիք»:


Դանիելյանի խոսքով՝ Ռուսաստանը ևս միջանցքով շահագրգռված է, ուզում է իր վերահսկողության տակ վերցնել, Թուրքիան ու Ադրբեջանը նույնպես ցանկանում են միջանցքը վերցնել, իսկ նրանց ետևում Արևմտյան երկրներն են․ «Այս հարցում ՀՀ քաղաքականությունը պարզ չէ, բայց ակնհայտ է, որ ցանկանում են գնալ արևմտյան սցենարով, իսկ միջանցքը հանձնել Արևմուտքին, նշանակում է հանձնել Թուրքիային: Հայաստանը, եթե ընտրի Իրանին և Ռուսաստանին, Արևմուտքի սանկցիաների տակ է մտնելու և հարաբերությունների խզում է տեղի ունենալու: Եթե թուրքական տարբերակն ընտրի, թշնամի կդառնա Իրանին ու Ռուսաստանին»,- ընդգծել է Դանիելյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր