Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

30 դեկ 2022 19:42

Միգրանտներին Ռուսաստանում հունվարի 1-ից այլևս թոշակ չեն տա

Կենսաթոշակային ապահովման ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին համաձայնագիրը 2023 թվականի հունվարի 1-ից դադարում է գործել: Որոշումը հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում:
Նշենք, որ այս որոշումը չի ազդի գործող թոշակառուների վրա, փոփոխությունները հիմնականում կանդրադառնան միգրանտների վրա: ԵԱՏՄ երկրների հետ Ռուսաստանն արդեն նոր համաձայնագիր է կնքել։

Կենսաթոշակային իրավունքների երաշխիքների մասին համաձայնագիրը ստորագրվել է 1992 թվականին, դրա մասնակիցները, բացի Ռուսաստանից, 9 երկիր են (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Ուկրաինա): Փաստաթուղթը ենթադրում է, որ կենսաթոշակները նշանակում ու վճարում է անձի մշտական բնակության պետությունը՝ անկախ մարդու քաղաքացիությունից։

Երկրների փոխադարձ հաշվարկներ չեն իրականացվում (եթե դա նախատեսված չէ առանձին երկկողմ պայմանագրերով): Միևնույն ժամանակ, հաշվի են առնվում ԽՍՀՄ տարածքում մինչև 1992 թվականը ձեռք բերված աշխատանքային ստաժը, իսկ մասնակից երկրների տարածքում` նաև 1992 թվականից հետո ունեցած ստաժը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր