Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

02 հուն 2023 20:03

Մահացել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի եղբայրը` բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանը

76 տարեկանում մահացել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի եղբայրը` բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանը:

Կամո Տեր-Պետրոսյանը ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 20-ին Կիրովական քաղաքում: Երևանի բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո եղել է Հայաստանի հայտնի սրտաբաններ Ռաֆայել Ստամբոլցյանի և Զավեն Դոլաբջյանի աշակերտը, երկար տարիներ աշխատել է Սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և նախկին «Լեչկոմիսիայի պոլիկլինիկայում»: Հետագայում կազմակերպել և ղեկավարել է «Կարագյոզյան բարեգործական հիմնադրամի» ծրագրով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված մանկական առողջապահական ցանցը:

Մասնագիտական գործունեությունից բացի, Կամո Տեր-Պետրոսյանը հասարակությանը հայտնի է որպես «Մուսալեռ» հայրենակցական միության երկարամյա նախագահ, ինչպես նաև Հայաստանի ռադիոյի գրական հաղորդումների բաժնում և հանրային գրական երեկոներում արևմտահայ բանաստեղծների ստեղծագործությունների ասմունքող:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր