Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

03 հուն 2023 12:14

Գիտեք ինչի՞ց է ամենաշատն անհանգստանում Բաքվի բարբարոսական վարչախումբը

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Գիտեք ինչի՞ց է ամենաշատն անհանգստանում Բաքվի բարբարոսական վարչախումբը։ Հայաստանի անզուգաչափ և անսպասելի գործողություններից և քայլերից։


Դանցից մեկը կարող է լինել Հայաստանի անվտանգության մակարդակի միանգամից մի քանի աստիճանով բարձրացումն Իրանի հետ ռազմաքաղաքական դաշինքի ստեղծմամբ և գործարկումով։


Բաքվի և Էրդողանական վարչախմբերի միջև ձևավորված «թուրանական դաշինքին» դիմակայելու համար Հայաստանի տեսլականը և ծրագիրը նաև պետք է անպայմանորեն ներառի Թուրքիային համազոր կամ դրան գերազանցող որևէ տարածաշրջանային գերտերության հետ անվերապահ դաշինքի ստեղծում։
Նման հեռագնա և երկարաժամկետ դաշինք այժմ հնարավոր է կազմել Իրանի հետ, որը պետք է և կարող է հիմնավորված լինել նաև հստակ գաղափարական բաղադրիչներով։


Քանի որ Հայաստանը և Իրանն են այս տարածաշրջանի քաղաքակրթական հինավուրց կենտրոնները, ապա բարբարոսական, հակամարդկային և ծավալապաշտական բնույթ կրող «թուրանական դաշինքին» պետք է հակադրել հայ-իրանական քաղաքակրթական դաշինքը՝ «երկու ազգ, մեկ քաղաքակրթություն», «երկու պետություն, մեկ քաղաքակրթություն», «երկու կրոն, մեկ քաղաքակրթություն», «երկու լեզու, մեկ քաղաքակրթություն» բազմակողմ գաղափարական կանխադրույթներով»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր