Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

03 հուն 2023 12:34

2 տարի ՝ անորոշության մեջ.Սկզբում տղայիս մահացած ճանաչեցին, հետո անհայտ կորած... ասում են՝ սպասեք,բա ո՞ւր է մարմինը, իմ տղան ի՞նչ եղավ

Գեւորգյանները 2 տարուց ավելի է՝ իրենց միակ որդուն են սպասում։ 2020թ.–ի հոկտեմբերի 2–ից ծնողները չունեն հարցի պատասխանը՝ մարտի դաշտում այդ օրն ինչ է տեղի ունեցել իրենց Ռոմանի հետ։
Ռոմանը ժամկետային զինծառայող էր, բանակ էր զորակոչվել 2019թ.–ի հունվարին։ Առաջին 6 ամիսներին ուսումնական զորամասում է ծառայել, ապա տեղափոխվել Կուբաթլու, այնտեղից էլ Ջաբրաիլ։ 
«Հոկտեմբերի 2–ին ընկերները զանգեցին, թե Ռոմանի տանկը խփել են։ Ոչ թե սպաները, այլ տղայիս ընկերները... Գնացինք Գորիս, տանկի անձնակազմից մեխանիկի հետ եմ խոսել, ասել է, որ անօդաչու թռչող սարք է խփել, ալիքը եւ իրեն է շպրտել, եւ Ռոմանիս, իսկ հրամանատարը մնացել է տանկի մեջ եւ այրվել»,– պատմում է 2 տարի որդուն փնտրող Նաիրի Գեւորգյանը։
Ռոմանը ծնողների հետ վերջին անգամ հենց հոկտեմբերի 2–ին է խոսել, հայրը ժամը լավ է հիշում՝ երեկոյան 20.00–ի սահմաններում էր, մինչդեռ մեխանիկն ընտանիքին ասել է, թե դեպքն առավոտյան ժամը 11–ին է եղել. «Ո՞նց եղավ որ երեկոյան ինձ զանգել է։ Մեխանիկն էլ վերջում, թե բա ես կանտուզիա եմ ստացել, չեմ հիշում։ Մյուսն ասում է՝ ժամը 3–ին են խփել։ Երկրորդ համանատարի՝ Արթուր Մուրադյանի հետ հեռախոսով եմ խոսել, ասաց՝ զոհվել է ձեր տան, բա ո՞ւր է մարմինը, ոչ մի տեղեկություն չկա։ Իմ տղան ի՞նչ եղավ»։
Կարմիր խաչը խփված տանկին կարողացել է մոտենալ միայն դեկտեմբերի 20–ին։ Նաիրին պատմում է, որ տանկի մեջ հայտնաբերել են հրամանատարի՝ Մոնթեի մարմինը։ Գեւորգյանները նաեւ Պաշտպանության նախարարություն են դիմել։ Հայրը տարակուսած է՝ նախարարությունն իրենից է որդու մասին տվյալներ իմացել, ոչ թե հակառակը. «Սկզբում տղայիս մահացած ճանաչեցին, հետո անհայտ կորած... ասում են՝ սպասեք, սպասեք... Սպաներից մեկն էլ մեզ պատմել է, որ մեխանիկը իջել փախել է տանկից, դրա համար այդ տղան նույնիսկ քերծվածք չունի։ Թե հիմա իմ տղան էլ է փախել, գերի է, թե ինչ, չգիտենք։ Երկու տարի անորոշության մեջ ենք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր