Փաշինյանը փակեց Արցախյան էջը, ինչպե՞ս փոխել այսօրվա ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»          Իշխանությունն իր «7 տոկոսի» շրջածիրում է, ի՞նչ պետք է անեն մյուսները. «Փաստ»       Սեպտեմբերի 4-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

03 հուն 2023 13:48

Հայաստանն ակնկալում է օգնություն ստանալ Հնդկաստանից. ինչո՞ւ ՌԴ-ից Հայաստանն իր ձեռք բերած Սու-30-ը չի կիրառել Արցախյան 44-օրյա պատերազմում

Հնդկական մասնագիտացված Indian Defence Research Wing պորտալը հայտնում է, որ Ռուսաստանից Հայաստանն իր ձեռք բերած Սու-30-ը չի կիրառել Արցախյան 44-օրյա պատերազմում:
Նշվում է, որ  պատճառներից մեկն այն էր, որ հայ օդաչուները բավականաչափ մարզված չէին, և Հայաստանը չէր կարողացել հրթիռներ ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի պատերազմից առաջ։
Նշվում է, որ ըստ մամուլի հրապարակումների` հայկական Սու-30-երը որպես համակարգ օգտագործել են միայն չկառավարվող հրթիռներ, ինչի պատճառով հայկական կողմն այժմ նախատեսում է դիվերսիֆիկացնել ռեսուրսները՝  օդուժը կառուցելու համար և ակնկալում են օգնություն ստանալ Հնդկաստանից։ «Համագործակցության ոլորտը կարող է լինել  օդաչուների պատրաստումից մինչև հնդկական արտադրության հրթիռների զինմամբ։ Հայաստանը հուսով է նորացնել իր օդուժը և նոր ձեռք բերված Սու-30-ները»,-գրում է լրատվամիջոցը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր