Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

03 հուն 2023 14:36

Նոր կորոնավիրուսային վարակն ավելի վտանգավոր է լինելու.Նոր համավարակի վտանգ

Իմունոլոգ Նիկոլայ Կրյուչկովը ura.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ 2024 թվականին գրիպի վիրուսը կարող է պանդեմիկ ձև ստանալ, ինչպես ավելի քան տասը տարի առաջ էր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Չեմ կարծում, որ դա կլինի այս տարի, բայց կլինի գրիպի համավարակ: Օրինակ, գրիպի համավարակային ձևը կհայտնվի հաջորդ աշնանը, և սա պատմության մեջ կլինի առնվազն մեկ ամբողջական սեզոնի համար: Դա կարող է ավելի վատ լինել, քան եղել է 2009 և 2010 թվականներին. Այդպիսի նախադրյալներ կան»,- ասել  է մասնագետը։

Կրյուչկովն ընդգծել է, որ եթե անգամ գրիպի տարածումը պանդեմիկ ձևով լինի, դժվար թե այն ավելի ծանր լինի, քան կորոնավիրուսը։

«Համենայնդեպս, նոր կորոնավիրուսային վարակն ավելի վտանգավոր է լինելու, քան գրիպը։ Մահացության առումով COVID-ը առաջին տեղում կլինի նույնիսկ պայմանական սեզոնային ձևի անցնելու դեպքում։ Երկրորդ տեղում գրիպն է»,- ասել է նա։

Բժիշկը հավելել է, որ մինչև աշուն կարող է հայտնվել կորոնավիրուսային վարակի պայմանական սեզոնային ձևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր