Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

04 հուն 2023 10:33

Անկարային մտահոգում են Իրանի վճռականությունը, որոշ հայտարարությունները

Հնարավոր է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին առաջիկա շաբաթների ընթացքում Թուրքիա այցելի։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։
«Նման այց նախապատրաստվում էր, որոշ պատճառներով այն հետաձգվել է։ Այժմ արարողակարգային ծառայությունները բանակցում են, կարծում եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում այցը կկայանա, կոնկրետ օր դեռ չկա», – NTV հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Քալընը։
Նրա խոսքով` Անկարան մտահոգված է Իրանում տեղի ունեցող իրադարձություններով, տեսնում է պաշտոնական Թեհրանի վճռականությունն այդ առումով։
«Մեզ ևս, ինչպես և Բաքվին, մտահոգում են իրանական կողմի որոշ հայտարարություններ։ Այդ առիթով եռակողմ բանակցությունների անցկացումը կարող էր կարգավորել բոլոր այդ պահերը», – ասել է Քալընը։
Ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր, որ Իրանն արձագանքելու է տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր