Կարևոր է նախանշել կարմիր գծերը, մենք չենք համագործակցելու ՔՊ-ի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ          Հայաստանի համար ինչ իմաստ ունի հետևել Իրանում ընթացող պատերազմին, եթե դրանից հետևություններ չեն արվելու       Վեհափառին չի թույլատրվել մասնակցել Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հnւղարկավորությանը, քննիչը մերժել է խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը    

04 հուն 2023 12:48

Խիղճդ մեռնի, աշխարհ, մուխդ մարի…Մի փոխանակեք ձեր խիղճը նավթի ու գազի հետ…

ԱԺ նախկին պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը գրում է.

«Արցախն արդեն 24-րդ օրն է՝ շրջափակման մեջ է…
Նավթի, գազի, մամոնայի ստրուկ, աշխարհ…
 
Ամբիոններից մարդասիրական ճոռոմ խոսքեր ասող, աշխարհ, քաղաքակիրթ դեր խաղացողներ, մարդու իրավունքներ գոռացողներ, Արցախը մոտ մեկ ամիս է՝ շրջափակել են ձեր հարմարավետությունը նավթով ու գազով ապահովող, խաղաղության աղավնին ձեռքով ճզմող «բնապահպանները»։

30.000 երեխա մարդասիրական ճգնաժամ է զգում սեփական մաշկի վրա…
Զարթնեք, նավթահոտից սթափվեք վերջապես…

Եթե երբևէ ես նորից հնարավորություն ունենամ հանդիպել ձեզ ճոխ դահլիճներում մարդասիրական ճառեր ասելիս՝ խոսելու եմ այդ մասին…Ու դուք կարմրեք, թե չէ, ինչ էլ մտածեք, միևնույնն է լինելու ինձ համար…Իմ ծննդավայրի բանաստեղծի ձեզ հասցեագրած խոսքը ձեզ՝
«Խիղճդ մեռնի, աշխարհ,
Մուխդ մարի…Հ.Ս.»
Մի փոխանակեք ձեր խիղճը նավթի ու գազի հետ…»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր