Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին          Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ       Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը    

04 հուն 2023 15:55

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ին`Հայաստանի անհիմն կոչերը դիտվում են որպես հերթական սադրանք

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի՝ Բաքվի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման մասին հայտարարությանը։ Սովորության համաձայն՝ Բաքուն իրեն բնորոշ կեղծ և իրականության հետ աղերս չունեցող պատասխան է տարածել։
Մասնավորապես, հայտարարության մեջ ասվում է, որ «Հայաստանի ԱԳ նախարարության 2023 թվականի հունվարի 3-ի հերթական հայտարարությունը Լաչինի ճանապարհին տեղի ունեցած բողոքի ակցիայի վերաբերյալ բացարձակապես անհիմն է և նպատակ ունի այս հարցում մոլորեցնել միջազգային գործընկերներին և արհեստականորեն սրել իրավիճակը»։

«Ակնհայտ է, որ հայկական կողմը նախկին պես շահագրգռված է Ադրբեջանի տարածքում անօրինական տնտեսական և այլ գործողությունների շարունակմամբ։ Ադրբեջանի տարածք որևէ առաքելություն ուղարկելու՝ Հայաստանի կոչերը դիտվում են որպես հերթական սադրանք Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ և պետք է դադարեցվեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, Բաքուն շարունակում է տարածել կեղծիքը, թե, իբր, չի արգելափակել Լաչինի միջանցքն ու հումանիտար ճգնաժամ չի առաջացրել Արցախում, իսկ Հայաստանին մեղադրում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության խախտման մեջ։
Հավելենք, որ արդեն 24-րդ օրն է՝ Ադրբեջանի իշխանությունները փակ են պահում Լաչինի միջանցքը՝ Արցախում առաջացնելով հումանիտար ճգնաժամ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր