«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

04 հուն 2023 16:35

Հայկական սփյուռքը հզոր գործոն է և կարող է ճեղքել. ոտքի հանեք, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, խաղաղ բլոկադայի ենթարկեք պետական շենքերը, դեսպանատները,դուք կարող եք

Հայաստանի իշխանություններից սպասել որևէ կտրուկ և վճռական քայլեր` Բերձորի միջանցքը բացելու հարցում, անհույս է և ինքնախաբեություն` նախ մի քանի պատճառով։ Մասնավորապես, ՀՀ իշխանությունները ժամանակ ձգելու և ծանր իրավիճակից ելք գտնելու համար զանազան խոստումներով` իրենց խճճել են և հայտնվել աշխարհաքաղաքական հանգույցի մեջ, որից օգտվում է թշնամին և նորանոր հարվածներ հասցնում։ Հայաստանը տկարացած է, իսկ բնակչության հիմնական մասն այնքան ապականված է, այնքան անհայրենիք, այնքան անարժեք, այնքան անաստված, որ լուռ սպասում է դեպքերի զարգացմանը, ողջ ներուժը զբաղեցնելով` էսօր էլ ուտենք֊խմենք, թուրքը իրո՞ք կհասնի Երևան, արդյո՞ք կկորցնենք պետականությունը ցնորամիտ մտատանջումներով, իսկ որոշներն էլ արդեն հաշտվել են իրավիճակին, հանձնվել և իրենց պատկերացնում են թուրքի տիրապետության տակ։


Այս պարագայում Սփյուռքը հզոր գործոն է։ Աշխարհի անտարբերությունը ճեղքվեց, թուրքական ժխտողականությունը այդ ժամանակ կասեցվեց և մեր ազգային ողբերգությանը հարգանքի տուրք մատուցվեց ASALA-ի, Հայոց ցեղասպանության արդարության մարտիկների (ՀՑԱՄ)... շնորհիվ. հիշեցնեմ Ֆրանսիայի նախագահ Ֆ. Միտերանը հարգանքի տուրք մատուցեց և առաջին անգամ օգտագործեց <<Գենոցիդ>> տերմինը, նույնը` ԱՄՆ֊ի նախագահ Ռ.Ռեյգանը։ Աշխարհում այժմ այլ իրավիճակ է և ՀՑԱՄ֊ի, ASALA-ի գործողությունների կոչեր չեմ անելու, բայց Հայկական սփյուռքը անհապաղ պետք է ոտքի կանգնի և կարող է ճեղքել թուրք֊թաթարական խարդավանքն ու աշխարհաքաղաքական փակուղին։


Երեք երկրներում` Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, խաղաղ բլոկադայի ենթարկեք պետական շենքերը, դեսպանատները, միջազգային կազմակերպությունների գրասենյակները, կաթվածահար արեք երթևեկությունը, համաշխարհային առաջադեմ հանրությունը, որն իր ձայնը բարձրացրել է 120 հազար հայերին, այդ թվում` 30 հազար երեխաներին հումանիտար աղետի մատնելու փաստին, կմիանա ձեզ։


Հայոց Վեհափառներ, պատրիարքներ, սփյուռքի ավանդական կուսակցություններ և հազարավոր կազմակերպություններ ոտքի հանեք, դուք կարող եք:


 Լիլիթ Մակարյան


Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր