Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

05 հուն 2023 11:10

Տեսանյութ.Գալու է մի պահ, երբ մենք դիմանալու հետ կապված խնդիրներ կունենանք,պետք է սնունդն այնպես բաժանել , որ որքան հնարավոր է՝ երկար բավարարի

«24 օրվա ընթացքում Արցախում եղած պահուստները սպառվում են, խանութները գրեթե դատարկ են: Արցախցին պատրաստ է դիմանալ այս արհավիրքին, և դեռևս չունենք այդ անկումային տրամադրությունները: Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ գալու է մի պահ, երբ մենք դիմանալու հետ կապված խնդիրներ կունենանք»,- 168TV-ի եթերում, խոսելով Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների մասին, ասել է Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը:
Իրավիճակի կարգավորման հարցում Արցախի իշխանությունների քայլերին անդրադառնալով՝ Հակոբյանը նշել է. «Արցախի իշխանությունների առջև մեծ և դժվար լուծելի հարցեր կան դրված, պետք է այդ հարցերին լուծում տան, նրանց գերխնդիրը դա է, ոչ թե եղած սնունդն այնպես բաժանել մարդկանց, որ որքան հնարավոր է՝ երկար բավարարի»։
Հակոբյանի համոզմամբ՝ Արցախի հարցը ոչ թե 120 հազար բնակչի, այլ 10 մլն հայի խնդիրն է․ «120 հազար հայ գերի է Արցախում, մինչդեռ ՀՀ իշխանությունները համակ ուշադրությամբ հետևում են, թե ինչ է լինելու շրջափակման մեջ գտնվող անձանց հետ»,- ընդգծել է Հակոբյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր