Գեղարքունիքում 17-ամյա դպրոցական աղջիկ է վիրաբուժական բաժանմունքի վիրահատարանում մահացել
Հունվարի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. Ժամը 09։50-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր որովայնային խոռոչավոր օրգանի թափածակում» ախտորորշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները տեղում պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 17-ամյա Նազիկ Խ․-ն է, որը հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վիրահատարանում մահացել է։
Հիվանդանոցից հաղորդել են, որ աղջիկը հանկարծամահ է եղել։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ` սպանություն հատկանիշներով։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կայքի տեղեկություններով` մահացածը սովորում էր Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկի 11-րդ դասարանում։