Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է          Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա       Տեսանյութ. «Ձեր շոուն արեք, գնացեք». Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ    

05 հուն 2023 19:01

Մեծ հարձակում է ծրագրվում գարնանը, իսկ ամենակատաղի մարտերը՝ մարտին. հարձակումները տեղի կունենան «ավելի ու ավելի խորը»՝ Ռուսաստանի ներսում

Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը ABC News-ին տված հարցազրույցում ասել է, որ Կիևը մեծ հարձակում է ծրագրում գարնանը, իսկ ամենակատաղի մարտերն սպասվում են մարտին։ «Սա (երբ մենք ավելի շատ տեսնենք) տարածքների ազատագրում և Ռուսաստանի Դաշնության վերջնական պարտություն է նշանակում»,- ասել է Բուդանովը։ Նրա խոսքով՝ «դա տեղի կունենա Ուկրաինայի ողջ տարածքում՝ Ղրիմից մինչև Դոնբաս»։
 
«Մեր նպատակը, և մենք դրան հասնելու ենք, վերադարձն է 1991 թվականի սահմաններին, ինչպիսին Ուկրաինան ճանաչված է միջազգային իրավունքի բոլոր սուբյեկտների կողմից»,- ընդգծել է Բուդանովը։ Նա չի բացառել Ռուսաստանի տարածքին հետագա հարվածները, սակայն չի հստակեցրել, թե ով է կանգնելու դրանց թիկունքում։ Բուդանովը հավելել է, որ հարձակումները տեղի կունենան «ավելի ու ավելի խորը»՝ Ռուսաստանի ներսում, բայց կկարողանա մեկնաբանել, թե ով է հարվածներ հասցրել միայն պատերազմի ավարտից հետո։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր