Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

06 հուն 2023 18:04

Կա՛մ ուշքի ենք գալիս, կա՛մ մեռնում ազգովի․Հայաստանը չի գիտակցում, որ հենց ինքն է իրականում շրջափակված

Արցախը կհաղթի՜: Որովհետև 120000 արցախցի միասնական են և ունեն ինքնապաշտպանման բնազդ: Որովհետև նրանք հայրենիք սիրել ու պաշտպանել գիտեն և Աստված կպաշտպանի իրենց, ես վստահ եմ:

Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել երգահան Աննա Հովները։ «Արցախն Ադրբեջանի կազմում երբեք չի լինելու. այ Հայաստանը` չգիտեմ: Հայաստանում չեն պայքարում և չունեն այդ բնազդից: Հայաստանը չի գիտակցում, որ հենց ինքն է իրականում շրջափակված, ոչ թե Արցախը: Ուտելիքով լցված խանութներն ու ազատ ճանապարհն ընդամենը խաբկանք է:

Հային ուղարկված է այս փորձությունը, և հայն այն չի՜ հաղթահարում, որովհետև կամ չի գիտակցում, կամ չի ուզում: Խոսքս, իհարկե, ոչ բոլոր հայաստանցիների մասին է, բայց ընդհանուր պատկերը նայելուց աշխարհը երբեք չի ասի «հա, դե բայց էն 5 տոկոսը որ տենց չի մտածում` պետք է օգնել Հայաստանին»: Սա´ է խնդիրը:
Սպասել աշխարհից աջակցություն` նշանակում է ցուցաբերել քմահաճույքներով լի լկստված երեխայի վարք: Մե՜նք պետք է օգնենք մեր երկրին: Հույսը պետք է մենք մեզ վրա դնենք, որ կարողանանք խոսելու տեղ ունենանք:

Պատկերացրեք. մի ընտանիքում ողբերգություն է: Մայրը հրաժարվում է փոքր զավակից, որ խնդիրն իբր լուծվի: Երկրորդ զավակին մեկ է, թե ինչ է կատարվում. նա գնում է Հյուսիսային պողոտա ընկերների հետ և ուրախ ու կուշտ զվռնում է փողոցով բարձր ծիծաղելով: Հայրն էլ իրավիճակից դուրս գալու համար որոշում է թուրքի հետ քփություն անի, որ առևտուրը լավ գնա: Եվ միայն փոքր երեխան է, որ հասկանալով ամեն ինչ` խենթանում է իր անճարությունից:

Սա է մոտավորապես մեր երկրի պատկերը:

Անտարբերությունն ու լռությունը` ամենավատ պատիժն է, որն ուղարկել է Աստված: Մեր ձեռքերում է. կամ ուշքի ենք գալիս, կամ մեռնում: Երրորդ տարբերակ չկա»,-գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր