Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

06 հուն 2023 14:36

Խոզերը չունեն հավատ և երախտագիտության բնածին զգացում.Կիևը մերժեց քրիստոնեական գթասրտության ձեռքը, որը Մոսկվան մեկնել էր Սուրբ ծննդին

Կիևը մերժեց քրիստոնեական գթասրտության ձեռքը, որը Մոսկվան մեկնել էր Սուրբ ծննդին։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր Telegram ալիքում՝ մեկնաբանելով սուրբծննդյան հրադադարի Ուկրաինայի մերժումը։
Ավելի վաղ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն առաջարկել էր սուրբծննդյան հրադադար հաստատել հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24:00-ն: Դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել էր նշված ժամանակահատվածում հրադադարի ռեժիմ սահմանել Ուկրաինայում մարտական շփման գծի ողջ երկայնքով։ Նախագահի հանձնարարականի համաձայն՝ հրադադարի մասին հրամանագիրը տրվել է զորքերին։
Մեդվեդևի կարծիքով՝ հատուկ գործողությանը մասնակցող ռուս զինծառայողների մեծ մասը «հանգիստ շունչ է քաշել` լսելով Ուկրաինայի գլխավոր ծաղրածուների՝ Սուրբ ծննդին կրակը դադարեցնելու մերժումը», քանի որ այս դեպքում «ավելի քիչ խնդիրներ և խորամանկություններ կլինեն»:
«Մեղք են մարդիկ, որոնք զրկվել են եկեղեցի գնալու հնարավորությունից։ Ցավում եմ նրանց համար։ Բայց խոզերը չունեն հավատ և երախտագիտության բնածին զգացում: Նրանք հասկանում են միայն կոպիտ ուժը և լափ են պահանջում տերերից։ Դրա վրա է հիմնված վարժանքը։ Եվ այն արևմտյան խոզաբույծները կշարունակեն այն», - նշել է Ռուսաստանի ԱԽ փոխնախագահը։
Նա ավելացրել է, որ «անգրագետ գերմանացի տատը (Գերմանիայի արտգործնախարար Անալենա,-խմբ.) Բերբոքը և եվրոպական խոզանոց նայող մի շարք այլ անձինք հասցրել են խոսել հրադադարի անթույլատրելիության մասին»։
«Նացիստների ժառանգները երբեք չեն խղճացել ո՛չ մարդկանց, ո՛չ կենդանիներին։ Նրանք սովոր են դրան», - եզրափակել է Մեդվեդևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր