Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

07 հուն 2023 18:20

Որոնք են ադրբեջանական նոր պահանջները, և ինչու է Նիկոլ Փաշինյանի կայքը հարձակվել Ռուբեն Վարդանյանի վրա․ Oragir.news

Այսօր Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող armtimes.com լրատվական կայքը փաշինյանական պոպուլիզմի ոճով հոդված է հրապարակել Ռուբեն Վարդանյանի դեմ, որի հիմնական իմաստն այն էր, թե Ռ․Վարդանյանը հարուստ է, բնակարաններ ու հողատարածքներ ունի, սակայն պարզ չէ, թե դրանք որտեղ են գտնվում։ Առաջին հայացքից սա տիպիկ նիկոլական հոդված է, որը ուղղված է Հայաստանի առավել չքավոր մարդկանց ցույց տալու, թե ինչ վատն է Ռուբեն Վարդանյանը։ Բայց հարց է առաջանում, թե ինչն է Նիկոլ Փաշինյանին ջղաձգումների պատճառ դարձել։

Oragir.news-ի տեղեկություններով, սկզբնապես Ադրբեջանը Հայաստանից պահանջել է Բերձորի միջանցքը բացելու դիմաց Ադրբեջանին տրամադրել համանման միջանցք Սյունիքում, ինչպես նաև վերադարձնել Խորհրդային Հայաստանի տարածքում եղած ադրբեջանական անկլավները, ընդ որում՝ առանց հայկական անկլավի՝ Արծվաշենի վերադարձման։ Նիկոլ Փաշինյանը համաձայն է եղել այս պահանջների կատարման հետ, և որոշված է եղել կիրառել փաշինյանական «ավանդական» տեխնոլոգիան․ տարածել, թե իբր Հայաստանից պահանջում են հրաժարվել ինքնիշխանությունից և միջանցք տալ, իսկ հետո միջանցքը տրամադրելուց հետո հայտարարել, թե կարողացանք Միութենական պետությունից հրաժարվել, բայց միջանցքը ստիպված տրամադրեցինք։ Թեև այստեղ բնական հարց է առաջանում, թե ինքնիշխանությունից հրաժարված Հայաստանից ինչպես կարող են միջանցք պահանջել, եթե որոշողն արդեն Հայաստանը չի լինելու, բայց ակնհայտ է, որ այն մարդկանց, ում համար նախատեսված էր այս տեխնոլոգիան, նման բարդ հարցեր չեն հետաքրքրում։

Բայց «կիրթ ու կառուցողական» գործընկերը՝ Ադրբեջանը, բանակցությունների ընթացքում փոխել է իր պահանջները․ այժմ Իլհամ Ալիևը պահանջում է, որ ինչքան հայ որ ապրում է Արցախում, այդքան էլ ադրբեջանցի պետք է ապրի Սյունիքում՝ մնալով Ադրբեջանի քաղաքացի։ Այսինքն՝ մոտ 120 հազար ադրբեջանցի պետք է վերաբնակեցվի Սյունիքում։

Նիկոլ Փաշինյանի համար տարօրինակորեն Արցախի ղեկավարությունը և մասնավորապես Ռուբեն Վարդանյանը դեմ են այս զիջումներին․ նրանք պնդում են, որ Արցախը կդիմանա, և չի կարելի նման զիջումների գնալ։

Ցույց տալու համար, որ Փաշինյանը համակարծիք չէ Արցախի ղեկավարության պահանջի հետ, նրա ընտանիքին պատկանող կայքը Ռուբեն Վարդանյանին վարկաբեկող հոդված է հրապարակել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր