Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

07 հուն 2023 13:16

Ինչո՞ւ են ՀՀ-ում ձկները տոննաներով սատկում.վնասարարությո՞ւն, թե՞ կազմակերպված հանցավոր խմբի կամ դրսի ուժերի կողմից է

Հայաստանի ձկնաբուծության ոլորտը վտանգ տակ է։ Տևական ժամանակ է, որ ձկները տոննաներով սատկում են, արտահանումը դադարել է: Անկումը այս պահին շարունակվում է, տնտեսվարողները դեռ պատճառների և կանխարգելիչ գործողությունների մասին չգիտեն։ Չգիտեն նաև, թե այդ հիվանդությունը որքանով է վտանգավոր մարդու համար։ Որոշ անձինք սատակած ձուկը էժանով գնում և փողոցներում վաճառում են, ինչը ևս շատ վտանգավոր է:

Այս առնչությամբ ձկնարտադրողների միության նախագահ Արթուր Աթոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դա ծայրից ծայր վտանգ է, և ազգային անվտանգության խնդիր. «Իմ համոզմամբ սա վնասարարություն է կազմակերպված հանցավոր խմբի կամ դրսի ուժերի կողմից: Մեր կասկածներն այն են, որ մեզ մոտ Իրանից ձուկ են բերել, և այդ վտանգը եկել է այնտեղից։

Մեր կազմակերպությունը հիմա այլ ընթացակարգով է աշխատում, մեզ մինչև ձկնարտադրողը գրավոր դիմում չգրի, մենք գործողություններ չենք անում։ Հիմա շատ ծանր իրավիճակ է ոլորտում, որովհետև և ձկնարատադրողը չի հասկանում ինչ է գլխին գալիս, և պետությունը հավուր պատշաճի տեղյակ չէ, թե ինչ է կատարվում ներսում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հիվանդությանը, Աթոյանը նշեց, որ դրա պատճառով ոլորտը գնում է սնանկացման, մարդիկ հսկայական գումարներ են ներդրել և դրանք հիմա ոչնչանում են. «Ես զարմանում եմ, որ ձուկ եմ տեսնում վաճառասրահներում, քանի որև տոննաներով սատկում են։ Ավելին, եթե դրսում վաճառվող ձուկը կենդանի չէ, արդեն վտանգավոր է, քանի որ դու չես կարող իմանալ, թե ինչի հետ է կապված սատկելը»:

Արթուր Աթոյանը կարծիք հայտնեց, որ այս ամենը պայմանավորված է նրանով, որ հայ ձկնարտադրողները չկարողանան իրենց արտադրանքը հանել միջազգային շուկա. «Իրանից ձուկ ուղարկողը գիտի՝ ինչ է ուղարկում: Բացի այդ, մեր մաքսակետում ինչպե՞ս են անցկացրել, չէ՞ որ պետք է անցակատում ստուգվի, հետազոտություն անցնի: Մենք Հայաստանի ձկնաբուծության արտադրության մեջ նման դեպք չենք ունեցել, որ համատարած սատկեն ձկները; Երբ պետությունը մեզ կդիմի, գրավոր խնդրանքով, մենք ինչ արել ենք առաջ, կանենք նաև հիմա: Մենք հսկայական տեղեկատվության ենք տիրապետում: Արդյոք սատկած ձկները ոչնչացվում են, արդյոք համահունչ ենք հողին հանձնելու գործընթացները, որ վարակը դուրս չգա, արդյոք ճիշտ է արվում ամեն ինչ: Կան լրջագույն խնդիրներ, և այդ հարցերի պատասխան չկա»,-ընդգծեց Աթոյանը:

Նրա խոսքով, ոլորտում պետական քաղաքականությունը տանում է ոլորտի կործանման, քանի որ այս իրավիճակում խնդիրները չեն հավաքագրվում, չեն կոորդինացվում, շոշափելի և իրեղեն չեն դարձվում, և պետությունն էլ չգիտի ձկնարտադրողին ինչ է պետք։ «Պետությունը և ձկնարտադրողը լրջագույն խնդիրների առաջ են կանգնած: Պետությունը շահագրգռություն չունի խորանալու խնդիրների լուծման մեջ: Ամբողջ մարդկույթունը գնում է համագործակցություն, իսկ այստեղ համագործակցություն չի լինում։ Ամենաչնչին պարտավորությունը, որ ուներ ձկնարտադրողը մեր կազմակերպության նկատմամբ, չէր կատարում, վերջին երկու տարի մենք աշխատել ենք սեփական միջոցներով»,-ասաց Աթոյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր