Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

07 հուն 2023 15:10

ԻՀՊԿ-ի «Ալ-Կուդս»-ի հրամանատարը ԱՄՆ-ի համար ԽՍՀՄ-ի ճակատագիրն է գուշակել.Գաանին նաեւ գուշակել է մոտ ապագայում Իսրայելի կործանումը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Կուդս» ուժերի հրամանատարը ԱՄՆ-ի համար ԽՍՀՄ-ի ճակատագիրն է գուշակել։


«Միացյալ Նահանգները Խորհրդային Միության ճակատագրին կարժանանա, եւ վերլուծաբանական կենտրոնները հաստատել են սա»,- ասել է հրամանատար, գեներալ Էսմայիլ Գաանին։ Նա նաեւ ընդգծել է այն անհրաժեշտության մասին, որ Իրանն ամուր պետք է մնա ԱՄՆ-ի դեմ մարտում, տեղեկացրել է Fars News-ը։


Գաանին նաեւ գուշակել է մոտ ապագայում Իսրայելի կործանումը։ Նրա խոսքով՝ իսրայելական բանակը վերածվել է քաոսի, եւ ոչ մի իսրայելցի չի ցանկանում միանալ նրան։ Վկայակոչելով Իսրայելի նախկին վարչապետի նամակը ծանր ներքին իրավիճակի մասին՝ գեներալ Գաանին ասել է. «Այդ նամակում գրված է, որ հրեաները պատմության մեջ երկու անգամ են կառավարել, եւ առաջին շրջանում, որը տեւել է 80 տարի, գզվռտոցները նրանց կործանման են հասցրել։ Երկրորդ փուլում, որը տեւել է մոտ 75 տարի, նրանց կառավարումը նորից քայքայվել է վեճերի պատճառով։ Անգամ այսօր նրանց տարաձայնություններն այնքան մեծ են, որ նրանք կործանման շեմին են»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր