Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

09 հուն 2023 10:56

Bayraktar-ները կարող են ուղղվել իրենց ներկայիս սեփականատերերի դեմ, եթե դա անհրաժեշտ լինի՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար

Թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերը կարող են ուղղվել իրենց ներկայիս սեփականատերերի դեմ, եթե դա անհրաժեշտ լինի՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար, հունվարի 7-ին հայտարարել է Baykar ընկերության ղեկավար Սելչուկ Բայրաքթարը, գրում է Yeni Akit թերթը։

Այսպիսով, TV100-ին տված հարցազրույցում գործարարը պատասխանել է այն հարցին, թե ինչ կլինի, եթե թուրքական անօդաչու թռչող սարքեր գնած երկիրը դառնա Թուրքիայի հակառակորդը։ 

Բայրաքթարը բացատրել է, որ TB2 Bayraktar գրոհային անօդաչուները բարձր տեխնոլոգիական սարքեր են՝ յուրահատուկ ծրագրային ապահովմամբ։

«Միայն այս տեխնոլոգիան մշակողներն են գերիշխում ծրագրային ապահովման վրա», - ասել է թուրք արտադրողը:

Նշենք, որ մշակողի հայտարարությունից որոշ ժամանակ անց ուկրաինական լրատվամիջոցները բարձրացրել են այս հարցը։ Ինչպես պարզվել է, 2018-ից 2020 թվականն ընկած ժամանակահատվածում Ուկրաինան ներմուծել է TB2 Bayraktar։ Նույն անօդաչու սարքերը մատակարարվել են Ադրբեջան, Ղրղզստան, Լեհաստան, Թուրքմենստան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր