ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

09 հուն 2023 11:40

Արցախում անորոշություն է. հարցերի պատասխաններ չկան․ նույնիսկ ճգնաժամային կառավարումն է վատ իրականացվում

«Ժողովուրդ»-ը գրում է․


Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ օրերս արած հայտարարությունը, թե Լաչինի միջանցքը բացելու մասով այս պահին բանակցություններ չեն ընթանում, մի շարք հարցեր է առաջացրել արցախցիների մոտ։


«Ժողովուրդ» օրաթերթի արցախյան աղբյուրները փոխանցում են, որ տեղացիները մտահոգված են՝ եթե բանակցություններ չեն ընթանում, ապա էլ ինչպե՞ս, ի՞նչ մեթոդով կամ մեխանիզմներով է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվելու։ «Այստեղ այնպիսի տպավարություն է, թե բոլորը միայն հայատարարություններ են անում կամ գրառումներ կատարում սոցիական ցանցերում, հատկապես՝ հայաստանյան իշխանությունը։ Անորոշություն է, մարդիկ միմյանցից են փորձում հարցերի պատասխանը ստանալ, բայց՝ ապարդյուն»,- «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Արցախի մեր աղբյուրը։


Մենք տեղեկացանք նաև, որ այս օրերին Արցախում նաև ճգնաժամային կառավարումն է վատ իրականացվում։ Օրինակ՝ մի ընտանիքի բոլոր 5 անդամները խանութում կարող են հերթ կանգնել ու 5-ն էլ, ենթադրենք, թթվասեր կամ հավկիթ գնել, բայց մյուսները, որ մանկահասակ երեխաներ ունեն ու տանից դուրս գալ չեն կարողանում, զրկվում են սննդամթերքից։


«Կտրոնով պետք է լինի մի շարք ապրանքների վաճառքը, որ, օրինակ, ամեն ընտանիք 2 թթվասերից ավելի չկարողանա գնել։ Այս պահին միայն հացն է, որ առանց հերթերի է վաճառվում, հացի պակասություն չկա դեռևս, ու հենց դա է գլխավոր պատճառը, որ մարդիկ չեն ահաբեկվում, խուճապի չեն մատնվում»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր