Եվրամիությունը փողերը չի տալիս․ «Հրապարակ»          Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ»       Ընդդիմադիրներին տանում են բանակ․ «Հրապարակ»    

09 հուն 2023 15:25

Տեսանյութ.Սրանք ադրբեջանցի զինվորներն են, ովքեր խաղում են քաղաքացիական ցուցարարների դերը.Ամերիկացի լրագրող

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, որը լուսաբանում է հակամարտության գոտիներում պատերազմները, ինչպես նաև Արցախյան հակամարտությունը, անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը:


Նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութեր է տեղադրել, որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպաններին միացել են ադրբեջանցի զինվորականներ, և գրել է. «Սրանք ըստ էության  ադրբեջանցի զինվորներն են, ովքեր խաղում են քաղաքացիական ցուցարարների դերը և վանկարկում՝ «լավագույն զինվորը ադրբեջանցի զինվորն է» բազմաթիվ համազգեստավոր զինվորների մոտ «ցույցի» ժամանակ, որը փակել է Լաչինի միջանցքը 29 օր շարունակ՝ Լեռնային Ղարաբաղում 120 հազար մարդու ծուղակը գցելով: Հարկ է նշել, որ շրջափակման սկզբից ադրբեջանցի զինվորներն ու ոստիկանները եղել են «էկոակտիվիստների» կողքին»:
Տեսանյութն այստեղ

 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր