Միջին թոշակը, որը կազմում է մոտ 50 հազար դրամ, նույնիսկ մի փոքր բարձրանալու դեպքում չի հավասարվի նվազագույն կենսապահովման զամբյուղին          Չնայած տարիներ տևող պատերազմին, Ռուսաստանին չի հաջողվել օկուպացնել Ուկրաինան և մեզ համար դա հաղթանակ է       Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին    

09 հուն 2023 19:09

ՆԳ նախարար նշանակվեց ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը

ՆԳ նախարար նշանակվեց ՀՀ ոստիկանության պետ Վահե ՂազարյանըՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել՝ ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին ՀՀ Ներքին գործերի նախարար նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Վահե ՂԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել ներքին գործերի նախարար»,- ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր