Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

09 հուն 2023 21:22

Անհապաղ դադարեցնել բոլոր մահապատիժները.ՄԱԿ-ի կոչը Իրանին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը մտահոգություն է հայտնել բողոքի ցույցերի երկու մասնակիցների մահապատժի ենթարկելու Իրանի իշխանությունների մտադրության կապակցությամբ եւ կոչ է արել չեղարկել այդ պրակտիկան:

«Մենք լրջորեն մտահոգված ենք բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված Մոհամմադ Ղոբադլուի եւ Մոհամմադ Բորուղանիի մահապատժի մասին լուրերով։ Իրանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն բոլոր մահապատիժները», - ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի թվիթերյան հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ մայրաքաղաքային դատարանը մահապատժի Է դատապարտել հանրապետությունում անկարգությունների առնվազն վեց մասնակիցների:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր