Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

10 հուն 2023 13:10

Ռուսների չարձագանքման պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ-ի համար, այլեւ սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար

Վերջին շրջանում Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները արեւմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում բացատրում է հետեւյալ կերպ, ասում է՝ մենք մտավախություններ ունենք, որ Հայաստանը եւ Ռուսաստանը համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ եւ մենք ահա, կանխարգելիչ գործողություններ ենք ձեռնարկում: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Մենք բոլորս գիտենք, որ դա աբսուրդ է, բայց Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին այս խոսույթը որոշակի հետաքրքրություն է առաջացնում, եւ  Ադրբեջանը հենց այդ նպատակով էլ այդ խոսույթ է զարգացնում: Մենք Ռուսաստանի մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա՝ արձանագրելով, որ իրենց չարձագանքման պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում Հայաստանի համար, այլեւ ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար: Մենք այս փաստերից հետեւություններ չենք անում, մենք առայժմ արձանագրում ենք այս փաստերը:


Տպավորությունն չստեղծվի, թե մեր հարաբերությունների որեւէ փուլում այս խոսակցությունը տեղ չի ունեցել: Սա անընդհատ խոսակցություն է եղել, այլ բան, որ մենք հիմնականում աշխատել ենք այս խոսակցությունները պահել աշխատանքային խորհրդապահական մակարդակով: Ես հիմա այս մասին խոսում եմ, որովհետեւ չեմ կարող թույլ տալ, որ Հայաստանի հանրությունը տպավորություն ստանա, թե մենք մեր բանակցություններում, հարաբերություններում ՀՀ շահերին առնչվող որեւէ հարց չենք հետապնդում բավարար չափով»,-հայտարարեց Փաշինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր