Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

10 հուն 2023 15:46

«Ո՞վ է ասել, որ Արցախին կապող այլընտրանքային ճանապարհը երաշխավորված է». Փաշինյան

Արցախին կապող այլընտրանքային ճանապարհը կառուցելու սցենար եղել է, բայց հենց գետնի վրա իրականությունն այդքան պարզ չէ։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանի կառավարությունը իրենից կախված ամեն ինչ արե՞լ է, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհ ունենա։

««Ամեն ինչի» տակ ի՞նչ նկատի ունեք։ Այդպիսի սցենար էլ է եղել։ Մենք այդ ուղղություններով աշխատել ենք, բայց հենց գետնի վրա իրականությունն այդքան պարզ չէ։ Այսինքն՝ ո՞վ է ասել, որ այդ նույն այլընտրանքային ճանապարհը երաշխավորված է, ո՞վ կարող էր ասել, որ ճանապարհը կարող էր փակվել միայն այդտեղ եւ չէր կարող փակվել դրանից մեկ կիլոմետր այն կողմ։ Հայաստանը 170 միլիարդ դրամի ուղիղ ֆինանսավորում ենք իրականացրել Լեռնային Ղարաբաղին»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ կան հարցեր, որոնց վերաբերյալ տարակարծություններ կան, Փաշինյանը պատասխանեց, որ իր տպավորությամբ, այդպիսի հարցեր չկան. «Մենք մշտական հաղորդակցության մեջ ենք»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր