Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

10 հուն 2023 16:16

Շատ մեծ պայքար է գնում նոր աշխարհակարգի համար, և մենք այդտեղ չենք կարող ՀՀ-ն դնել զոհասեղանին․Աշխարհում չկա և չի եղել մի երկիր, որ ԼՂ-ն չճանաչի որպես Ադրբեջանի մաս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում խոսեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն պնդմանը, որ Պրահայում ստորագրված փաստաթղթով Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։

«Կա պայմանավորվածության արձանագրում, որ ՀՀ-ն և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են՝ հիմնվելով 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի վրա։ Բայց մեր մտահոգությունն այն է, որ Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում անընդհատ ասում է՝ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ենթադրում եմ, հղվելով Պրահայի փաստաթղթին, բայց չի ասում, որ Ադրբեջանն էլ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Էստեղ ավելի կարևոր է նախ այդ հարցում պարզաբանում մտցնել, Ադրբեջանը ճանաչո՞ւմ է ՀՀ տարածքային ամբողջականությունը, եթե այո, ՀՀ-ն էլ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,-ասաց նա՝ նշելով, որ ինքն այդ մասին խոսել է նաև իր հրապարակային ելույթներում։

«Մենք պետք է մի հարցում կողմնորոշվենք, արդյոք մենք որոշում ենք, որ միջազգային հանրության դեմ կռիվ ենք տալիս։ Այսինքն՝ պատերազմ ենք հայտարարում միջազգային հանրությանը, մենք տեսնում ենք աշխարհում ինչ է կատարվում, և նաև Ուկրաինայի իրադարձությունների տիրույթում շատ մեծ պայքար է գնում նոր աշխարհակարգի վերաբերյալ, և այդ նոր աշխարհակարգում մենք չենք կարող Հայաստանի Հանրապետությունը դնել զոհասեղանի վրա։

Աշխարհում չկա և չի եղել մի երկիր, որ ԼՂ-ն չճանաչի որպես Ադրբեջանի մաս։ Եվ մենք ունենք ընտրություն՝ դասավորվել միջազգային զարգացումների տրամաբանության մեջ, թե հակառակ այդ տրամաբանությանը։ Երկուսն էլ ընտրություն են, երկուսն էլ ունեն արդյունք կամ հետևանք։ Մեր ընտրությունը պետք է լինի դրա մեջ։ Մենք ընտրում ենք խաղաղության օրակարգը, բայց դա չի նշանակում, որ մենք խաչ ենք քաշում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքների և անվտանգության հարցերի վրա, դրանք շատ կարևոր հարցեր են և պետք է հասցեագրվեն։ Բայց այդ հասցեագրման հասցեատերը պետք է լինի ԼՂ ժողովուրդը»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր