Տեսանյութ.Հրթիռակոծվել է Իրանում գտնվող գազի վերամշակման ամենախոշոր համալիրն և որոշ նավթային ենթակառուցվածքներ          Մարտի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Իրանի պետական ​​հեռուստատեսությունը շտապ նախազգուշացում է տարածել Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Կատարում գտնվող նավթային օբյեկտների վերաբերյալ    

10 հուն 2023 20:16

Եռակողմ հայտարարությունում «Զանգեզուրի միջանցք» բառերը չկան, այն աշխարհաքաղաքական լեքսիկոն եմ ներմուծել դրանից հետո․Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը բացակայում է, քանի որ ինքն ավելի ուշ է կոնկրետ այդ տերմինով բնորոշել տրանսպորտային կապ ապահովող նախագիծը, որը, նրա խոսքով, «պետք է իրագործվի»։

«Այո, այնտեղ «Զանգեզուրի միջանցք» բառերը չկան, քանի որ «Զանգեզուրի միջանցք» տերմինը ես աշխարհաքաղաքական լեքսիկոն եմ ներմուծել դրանից հետո, բայց այնտեղ հստակ գրված է, որ տրանսպորտային կապ պետք է հաստատվի Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, և Հայաստանը պետք է ապահովի այդ կապը։

Հայաստանը փորձում է խուսափել դրանից, փաստացի, երկու տարուց ավելի է՝ չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, բայց դա մեզ չի կանգնեցնի։ Մեզ համար դա ռազմավարական նշանակության նախագիծ է, և ոչ միայն մեզ համար»,- ասել է Ալիևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր