Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

11 հուն 2023 11:45

РИА Новости-ն անդրադարձել է Փաշինյանի՝ իրար հակասող հայտարարություններին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հակասական հայտարարություններ է արել  Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդին Հայաստանի դիմելու մասին, գրում է РИА Новости-ն։


Ըստ ռուսական պարբերականի՝ Փաշինյանը ավելի վաղ կոչ է արել  Ռուսաստանին՝  նախաձեռնել քննարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում  Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որը ստեղծվել է Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով: Նրա խոսքով ՝  Լաչինի միջանցքի արգելափակումը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վեցերորդ կետի խախտում է։  Ինչպես վստահեցնում է Փաշինյանը, թե Հայաստանում, թե Լեռնային Ղարաբաղում ակնկալում են, որ ռուսական կողմը հանդես կգա իրավիճակի գնահատականով, կներկայացնի ճանապարհային երթևեկության վերականգնման ծրագիր և ճանապարհային քարտեզ։


«Երբ հայտարարեցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու մասին, շատ փորձագետներ հարց տվեցին ՝ ինչո՞ւ ենք մենք խոսում Ռուսաստանի, այլ ոչ թե Հայաստանի դիմումի մասին։ Նախ ՝ Հայաստանը դիմել է Անվտանգության խորհրդին, երկրորդ՝  եթե մենք այդ հարցով դիմենք Անվտանգության խորհրդին, դա նշանակում է, որ մենք դիմում ենք, այդ թվում ՝  Ռուսաստանի դեմ»,- մեջբերում է Փաշինյանին РИА Новости-ն։


Նրա խոսքով ՝ Հայաստանին պետք է ոչ թե ուղղակի դիմում, այլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշում։


Փաշինյանը հավելել է, որ Երևանը պետք է որոշումներ կայացնի՝  ելնելով իրավիճակից։


«Հայաստանը չի կարող չերկարացնել մանդատը (ռուս խաղաղապահների — խմբ.), բայց եթե տեսնի, որ գործընթացին ինչ-որ բան սպառնում է, մենք, իհարկե, այդ թվում ՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր պետություն, պետք է փորձենք այլ միջոցներ գտնել»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր