Ադրբեջանի ԱԳ նախարարը շտապ զանգել է Վաշինգտոն, բողոքել է Հայաստանից

Ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Բայրամովը եւ Դոնֆրիդը քննարկել են երկու երկրների միջեւ համագործակցության օրակարգը եւ տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Այնուհետեւ Բայրամովը բողոքել է Հայաստանից՝ հայտարարելով, որ «չնայած հետկոնֆլիկտային շրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններին ուղղված ադրբեջանական կողմի մի շարք կառուցողական նախաձեռնություններին՝ գործընթացը մշտապես արգելակվել է Հայաստանի կողմից տարբեր սադրանքներով»։
Հավանաբար, «կառուցողական նախաձեռնություններ» ասելով՝ Բայրամովը նկատի ուներ ագրեսիա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, գերիների սպանություններ, իսկ այժմ նաեւ Արցախի շրջափակում։
Դոնֆրիդի պատասխանը հաղորդագրության մեջ չի նշվում։
Հիշեցնենք, որ նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Քարեն Դոնֆրիդի հեռախոսազրույցը: