Երկաթգծի մոտ հայտնաբերվել է տղամարդու կտրված ոտք և գլուխ, բնակարանում հայտնաբերվել է դիակի մնացած մասը, ևս 1 տղամարդու դի

Ըստ զրուցակցի՝ հունվարի 10-ին ոստիկանություն է դիմել Կաշիրայի երկաթուղային կայարանի աշխատակիցը, ով հայտնել է, որ ենթակայանից ոչ հեռու հայտնաբերել է մարդու ոտք։ Դեպքի վայր ժամանած իրավապահներն ավելի ուշ հայտնաբերել են պայուսակ, որի մեջ եղել է տղամարդու գլուխ։
«Իրավապահները պարզել են մասնատված տղամարդու ինքնությունը և պարզել նրա բնակության վայրը, նրա բնակարանում հայտնաբերվել է դիակի մնացած մասը, ևս մեկ տղամարդու դի»,- ասել է նա։
Քրեական գործը քննվում է սպանության հոդվածով, երկրորդ տղամարդն իբր ինքնասպանություն է գործել, հավելել է աղբյուրը։