Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

11 հուն 2023 16:09

Դուք ձեր թիմակիցների հետ չե՞ք խոսում, զանգեք իրար, պայմանավորվեք, ով ի՞նչ է խոսում,ձեր խոսքն անլրջացնում է խայտառակ ձևով.Աբովյանը՝ Փաշինյանին

«Տարվում է հիմնավոր աշխատանք տարածաշրջանում ռուսական ազդեցության չեզոքացման ուղղությամբ»,-ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը, որը մասնակցում է «Ինչո՞վ ավարտեցինք և սկսեցինք տարին» թեմայով քննարկմանը։ Պանելային քննարկումը կազմակերպել է «Այլընտրանքային նախագծեր խումբը»։


Նրա գնահատմամբ, այստեղ Ռուսաստանի դերի չեզոքացումը ձեռնտու է ատլանտյան թևին կամ որ նույնն է Արևմուտքին, որի ներքո գործում են Թուրքիան ու Ադրբեջանը։


«Երբ հայտարարում են, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները, մի հարց է ծագում։ Իսկ ի՞նչ է խանգարում քեզ, իշխանություն, նստել ու նվազագույնը դե յուրե դաշնակցի հետ քննարկել այդ հարցերը։ Ասեմ ձեզ ավելին, իրավիճակն այնքան զավեշտալի է, որ օրինակ, ՀԱՊԿ-ի զորավարժությունների չեղարկման մասին հայտարարությունից հետո ՀԱՊԿ-ից արձագանքում են՝ նման նամակ չեն ստացել»,-ասաց Աբովյանը՝ մտահոգություն հայտնելով, որ Հայաստանի իշխանությունների ծիծաղելի ու պասերով խաղն աշխատում է թուրք-ադրբեջանական տանդեմի օգտին։


«Արմեն Գրիգորյանը լուրջ դեմքով հայտարարում է Հանրային հեռուստատեսությամբ հայտարարում է, որ  Հայաստանի վրա ճնշում է գործադրվում Միութենական պետության մասով։ Նիկոլ Փաշինյանը հերքում է դա՝ ասելով, դե փորձագետների մակարդակով։ Ես չեմ հասկանում, դուք իրար հետ չե՞ք խոսում, մի հատ աշխատանքի գնալուց, երեկոյան զանգեք իրար, պայմանավորվեք, ով ի՞նչ է խոսում, ինչի՞ համար։ Այդ հայտարարությունները բերում են անդառնալի հետևանքների անվտանգային առումով, բացի այդ ձեր խոսքն անլրջացնում է խայտառակ ձևով։ Կարծում եմ՝ սա հատուկ է արվում, դա տեխնոլոգիա է»,-ասաց Աբովյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր