Դոլարի ու եվրոյի փոխարժեքները վերելք են ապրում
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 11-ին, կազմել է 395.96 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.83 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 425.58 դրամ (աճել է 1.37 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 480.30 դրամ (նվազել է 0.69 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.76 դրամ (աճել է 0.08 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 394-399 դրամով, վաճառվում է 403-405 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 416-421 դրամով, վաճառվում է 430-440 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.73-5.64 դրամով, վաճառվում է 5.74-6.00 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 398-400 դրամով, վաճառվում՝ 403 դրամով:
Եվրոն գնվում է 424-425 դրամով, վաճառվում է 429-430 դրամով:
Ռուբլին գնվում է 5.50-5.55 դրամով, վաճառվում է 5.75-5.80 դրամով: