Արամ Սարգսյանը՝ առաջիկա շաբաթներին թշնամու հնարավոր հարձակման մասին          Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին       Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ    

12 հուն 2023 11:32

Պետք չէ ավելի բարդացնել, պետք է խուսափել իրադրությունն ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներին։


Նրա խոսքով՝ խափանումը տեղի է ունեցել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. «Մինչ այս պահը վերականգնողական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն չի ընձեռնվել ոչ ԼՂ համապատասխան ծառայություններին, ոչ խաղաղապահներին, ոչ էլ որևէ տեղեկություն կա վերականգնողական աշխատանքներ իրականացնելու կամ ընթացքի վերաբերյալ»։


Ըստ Փաշինյանի՝ այս ամենի հետևանքով նոր խնդիրներ են ի հայտ եկել՝ սկսվել են հովհարային անջատումներ, քանի որ տեղական հզորությունները չեն բավարարում. «Իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը սեփական հայրենիքում ապրելու՝ ԼՂ հայության կամքը կոտրելու նպատակ ունի, բայց հավատում եմ, որ այդ կամքն անկոտրում է»։


Վարչապետը նշել է, որ հարկավոր է որոշակի պատկերացում ունենալ, թե ինչպես պետք է հանգուցալուծվի այս իրավիճակը. «Այս հարցում էլ, իմ ընկալմամբ, ԼՂ ժողովրդի և իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ։ Ի՞նչ է սա նշանակում. առաջին հերթին, վերջին տարիների զարգացումների, դրանց խորքային իմաստների և պատճառների հետ պետք է առերեսվել այն կտրվածքով, որ իրադարձությունների, իրադրությունների մեր գնահատականները պետք է լինեն փաստահենք։ Այս առումով, առաջին հերթին, պետք է խուսափել իրադրությունն ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս։ Եվ հետո, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն, և ԼՂ մեր գործընկերները պետք է հնարավորություն չտան, որ որևէ մեկը նրանց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու կամ անհնար դարձնելու մեջ»։


Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է, և չպետք է իրականացնել քայլեր, որոնք ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր