Ամառվա կեսն այս կենդանակերպի նշանների համար կլինի շրջադարձային կետ          Հունիսի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հունիսի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

12 հուն 2023 11:47

Լեռնային Ղարաբաղում իրավիճակն էլ ավելի է սրվում, նոր խնդիրներ են ծագել. Փաշինյան

Հունվարի 9-ին ԼՂ–ին էլեկտրաէներգիա մատակարարող գծի խափանման հետևանքով այնտեղ նոր խնդիրներ են ծագել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարւթյան նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սկսվել են հովհարային անջատումներ, քանի որ էլեկտրական հոսանքի տեղական հզորությունները չեն բավարարում։ Մանկապարտեզները գործում են ոչ լիարժեք, այդ թվում` չափանիշերին համապատասխանող սննդի բացակայության պատճառով։ Փակվում են աշխատատեղեր` էլ ավելի սրելով սոցիալական վիճակը ԼՂ–ում»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նպատակ ունի կոտրել ԼՂ ժողովրդի` սեփական հայրենիքում ապրելու կամքը։
Նա, սակայն, միաժամանակ համոզմունք հայտնեց, որ այդ կամքն անկոտրում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր