Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղում երթի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի          Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ       Կենդանակերպի նշանների մայիսի 5-ի ռոմանտիկ հորոսկոպը    

12 հուն 2023 12:01

Շրջափակումը միտումնավոր ձգձգվում է և՛ Երևանից, և՛ Բաքվից.Արևմուտքի կողմից Արցախի և ողջ Հայաստանի վերջնական հանձնման թատրոն է խաղարկվում

politnavigator.net–ն «Արևմուտքի կողմից Արցախի և ողջ Հայաստանի վերջնական հանձնման թատրոն է խաղարկվում» վերնագրով հոդվածում գրում է, որ նախ՝ դեկտեմբերի վերջին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ֆրանսիայի ներկայացուցիչները տապալեցին Արցախի շրջափակման անհապաղ վերացման և Լաչինի միջանցքի ազատման անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը։ Այսինքն, Փարիզը, որը հայտարարում է Երևանին իր հովանավորության ու հատուկ աջակցության մասին, ամեն ինչ արեց, որ չընդունվի այն ամենակարևոր փաստաթուղթը, որն, անշուշտ, կսառեցներ Անկարայի ու Բաքվի բորբոքվածությունը։ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլ յանսկին խոսել է ԱԽ-ի կողմից վերջնական փաստաթուղթը մերժելու պատճառների մասին։


«Երևանի խնդրանքով այս գործընթացը համակարգվել է ֆրանսիացիների կողմից, որոնք անտեսել են ՌԴ առաջարկների ճնշող մեծամասնությունը, բայց հաշվի են առել Անվտանգության խորհրդի մյուս անդամների ուղղումները»,- ասել է Պոլ յանսկին։ Այսինքն, կոնսենսուս այդպես էլ չի ստացվել, և Հայաստանի ղեկավարությունը, բացահայտ սաբոտաժի այդ փաստով անհանգստանալու փոխարեն, ընդհակառակը, ողջունել է ԱԽ–ի նման որոշումը և Ֆրանսիայի դիրքորոշումը։ Իսկ հետո Նիկոլ Փաշինյանը Ամանորյա ուղերձ է հղել քաղաքացիներին, որում ուղղակիորեն հայտարարել է Ռուսաստանի կողմից «դավաճանության» մասին։ Արդյունքում այնպիսի ուժեղ զգացողություն է, որ ո՛չ Փարիզին, ո՛չ Երևանին, ո՛չ Բաքվին, ո՛չ Անկարային և, առավել ևս, Վաշինգտոնին հարկավոր չէ լուծել գոյություն ունեցող արհեստական ճգնաժամը, քանի որ դա դառնում է Մոսկվային Ղարաբաղից ու Հայաստանից դուրս մղելու գործիք։


Կարելի է անգամ եզրակացնել, որ նույնիսկ որոշակի թատրոն է խաղարկվում, երբ ողջ պատասխանատվությունը տեղափոխվում է Ռուսաստանի վրա։ Հետաքրքիրն այն է, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ ԵՄ դիտորդների գովազդված առաքելությունը հեռացավ Երևանից։ Այնպես որ, այդ «վերահսկիչները» որևէ հայտարարություն չարեցին և չհրապարակեցին իրենց առաքելության արդյունքները։ Ի վերջո, պարզվեց որ դա փուչիկ է, քանի որ ԵԽ–ը լուռ է, չնայած Արցախի շրջափակումը շարունակվում է մեկ ամիս, ԵՄ դիտորդական առաքելությունը ապահով և լուռ հեռացել է, իսկ Մակրոնը չի ստորագրել Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած դատապարտող որոշումը։ Ստացվում է, որ հայերի փարիզյան «պաշտպանը» տարածաշրջանում ուժերի ողջ հավասարակշռությունը փոխելու դիմաց միայն հող է նախապատրաստել հայերի՝ թուրքերին ու ադրբեջանցիներին հանձնվելու համար։


Միևնույն ժամանակ, Երևանի իշխող վերնախավը, խաղալով այս թատրոնը, փոխանակ Բաքվին և իր արևմտյան հովանավորներին դատապարտի, ընդհակառակը, ռուս խաղաղապահներից պահանջում է զենքի ուժով միջանցքից հեռացնել քաղաքացիական հագուստով ադրբեջանցի «բնապահպաններին», այսինքն՝ փորձում է Մոսկվային ներքաշել արյունալի սադրանքի մեջ։ Միևնույն ժամանակ, Երևանը բացարձակապես անտեսում է այն փաստը, որ խաղաղապահ ուժերը պարզապես չունեն խաղաղ բնակչության դեմ զինված ուժ կիրառելու համապատասխան մանդատ, մանավանդ որ փակվել է ոչ թե հենց Լաչինի միջանցքը, այլ դրանից դուրս գտնվող երթուղին։ Ստացվում է, որ շրջափակումը միտումնավոր ձգձգվում է և՛ Երևանից, և՛ Բաքվից, որոնք սպասում են, որ Ղարաբաղը հասած մրգի պես տապալվի սննդի, գազի և հոսանքի բացակայության պատճառով, և այդպիսով այդ խնդիրը վերջապես լուծվի ինչպես Փաշինյանի, այնպես էլ Ալիևի համար: Ի վերջո, ազատական արևմտամետ ուժերը, այդ թվում՝ Փաշինյանը, դեռ 2018 թվականի թավշյա հեղափոխության ժամանակ իշխանության գալուց առաջ էին Արցախը համարում բեռ։


Հետաքրքիր է, որ Լաչինի միջանցքի շուրջ այս տեղեկատվական-քաղաքական իրավիճակի սրման պահին Երևանը միաժամանակ հարաբերություններ է հաստատում Թուրքիայի հետ՝ վերականգնելով երկրների միջև տրանսպորտային կապը։ Ստացվում է, որ շուտով տեղի կունենա հայ-թուրքական սահմանի ապառազմականացում, այսինքն՝ զինաթափում և ամրացված գծերի լուծարում, և Երևանն այլևս Գյումրիի ռուսական ռազմակայանի կարիքը չի ունենա, ինչպես նաև խաղաղապահ կոնտինգենտի առկայությունը Արցախում։ Այսինքն, մեր աչքի առաջ նախապատրաստվում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի և նրա բնակիչների հանձնումը, այլ նաև իրականացվում է Հայաստանի վաճառքը ՆԱՏՕ-ի և հավաքական Արևմուտքի ծրագրերն իրականացնելու համար։ Եվ դա կլինի ոչ միայն թուրքական պրոտեկտորատը, այլ ԱՄՆ-ի ևս մեկ ֆորպոստը, որը կբաժանի Ռուսաստանը և Իրանը:


Ի վերջո, պետք է հասկանալ, որ ռուսական ռազմաբազայի ու զինվորականների փոխարեն անգամ թուրք զինվորականները չեն գալու, այլ անգլո-սաքսերն ու ամերիկյան նոր կոնտինգենտն է վերահսկելու Անդրկովկասը։ Եվ դա ենթադրություն չէ, այլ միանգամայն իրական տարբերակ Հայաստանի արագ կապիտուլ յացիայի դեպքում, որի իշխող վերնախավը վաղուց պարտվողական տրամադրություններ ունի և ցանկանում է ամեն կերպ հեռանալ Ռուսաստանից, չնայած դա հղի է հայերի ցեղասպանության և թուրքացման վտանգներով։ Այն, որ սա համատեղ թատրոն է, ցույց է տալիս այն, որ նույն արևմտամետ ուժերը երկու կողմից էլ մասնակցում են հակառուսական տեղեկատվական արշավներին։ ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը բարձրաձայն հայտարարել է Հայաստանին իբր սատարելու իր դիրքորոշման մասին՝ ասելով, որ «ԱՄՆ-ը շարունակում է անհանգստանալ, որ Լաչինի միջանցքը արգելափակված է, ինչը լուրջ հումանիտար իրավիճակ է ստեղծում, և կոչ է հղվել Ադրբեջանին և Ռուսաստանին՝ անհապաղ վերականգնել ճանապարհը»:


Այսինքն, ինչպես Երևանը, այնպես էլ Վաշինգտոնը ջանադրաբար փորձում են Բաքվի հետ մեկտեղ Մոսկվային ներկայացնել որպես իրավիճակի մեղավոր, ինչը խոսում է մեկ սցենարի մասին։ Միևնույն ժամանակ, երկու երկրների սահմանին հրետակոծություններն ավելի հաճախակի են դարձել։ Դա ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, որ Փարիզի, Բրյուսելի, «դիտորդական» առաքելությունների, ԵԱՀԿ վերահսկիչ խմբերի և ԱՄՆ երաշխիքների միջնորդական ջանքերը չեն դադարեցնի արյունահեղությունը և սահմանների վերագծումը, եթե ռուս զինվորականները հեռանան տարածաշրջանից, իսկ հանրապետությունը դուրս գա ՀԱՊԿ-ից և ինտեգրացիոն այլ միավորումներից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր