Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

12 հուն 2023 12:16

Տեսանյութ. Բժիշկ ներկայացած դատապարտյալը խաբել է 2 կնոջ, շորթել 5000 դոլար և ոսկյա ժամացույց

ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները ձերբակալել են խաբեությամբ 5000 դոլար և 20 գրամ քաշով ոսկյա ժամացույց յուրացրած 44-ամյա կնոջը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մագա անունով ներկայացած կինը բաժնում խոստովանել է, որ գումարը և ոսկյա ժամացույցը ինքն է վերցրել տուժողից , բայց փոխանցել է երրորդ անձի։

Պարզվել է, որ խարդախությունը կազմակերպել էր քրեակատարողական հիմնարկներից մեկում պատիժ կրող 48-ամյա տղամարդ, որը ներկայացել էր որպես բժիշկ` Տիգրան Հարությունյան անուն– ազգանունով։ Նա պարտավորվել էր տուժող կնոջը վաճառել բժշկական սարքավորումներ, իսկ Մագա ներկայացած կնոջն էլ ասել էր, որ իր բնակարանը վաճառել է տուժող կնոջը և պետք է նրանից գումար ստանա:
Արդյունքում Մագա անունով ներկայացած կինը մաս-մաս ստացել է այդ գումարը տուժող կնոջից և փոխանցել քրեակատարողական հիմնարկներից մեկում պատիժ կրող 48-ամյա տղամարդուն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր