Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

12 հուն 2023 14:28

ՌԴ–ում գարնանային զորակոչը կարող Է անցկացվել խառը համակարգով՝ ընդգրկելով 18-ից 30 տարեկան քաղաքացիներին

Ռուսաստանում զորակոչային տարիքի նոր համակարգին անցումը կարող է սկսվել արդեն գարնանային զորակոչից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Парламентская газета» պարբերականին հարցազրույցում հայտնել է Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կարտապոլովը:

«Մինչև գարնանային զորակոչի մեկնարկը՝ յուրաքանչյուր զինկոմիսարիատ պետք է պարզի, թե քանի մարդ է համապատասխանում նոր պահանջներին: Իսկ հետո այդ տվյալները հարկավոր է համապատասխանեցնել մարտական ​​առաջադրանքին», - ասել է Կարտապոլովը։ Նա հայտնել է, որ սկզբնական շրջանում կզորակոչեն խառը ձևով, այսինքն՝ 18-ից 30 տարեկաններին։ Իսկ ամբողջական անցումը նոր համակարգին, որի դեպքում զորակոչի նվազագույն տարիքը կազմելու Է 21, իսկ առավելագույնը՝ 30, կտևի մեկից երեք տարի, ասել է Դումայի պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը։

«Մի շարք փոփոխություններ կպահանջվեն գործող օրենսդրության մեջ, մասնավորապես, «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում», - նշել է Կարտապոլովը։ Ներկայում ժամկետային զինծառայության կարող են զորակոչվել 18-ից 27 տարեկան արական սեռի քաղաքացիները։ Իր հերթին «Интерфакс» գործակալությունը հիշեցնում է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գերատեսչության կոլեգիայի նիստում հայտարարել Էր ժամկետային զինծառայության զորակոչի տարիքային սահմանները փոխելու պլանների մասին։

«Զինված ուժերը համալրելիս քաղաքացիների զորակոչի տարիքն աստիճանաբար 18-ից հասցնել 21-ի, իսկ առավելագույնը հասցնել 30-ի», - ասել էր նախարարը։ Նա հայտնել էր նաև, որ պլանավորվում է «ապահովել քաղաքացիների ցանկությամբ ծառայության առաջին օրվանից պայմանագրային զինծառայության անցնելու հնարավորությունը»։ Ավելի վաղ՝ 2022 թ. դեկտեմբերի 17-ին, Մոսկվայի մարզի զինվորական կոմիսար Ալեքսեյ Աստախովը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում զինվորական ծառայության ժամկետի ավելացում չի նախատեսվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր